Աֆղանստանի կառավարության եւ «Թալիբան» շարժման պատվիրակությունները Դոհայում կքննարկեն անցումային կառավարության ստեղծման, գերիների փոխանակման եւ հրադադարի ռեժիմի հարցեր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բանակցությունները կմեկնարկեն այսօր Կատարի մայրաքաղաքում:
Ավելի վաղ, աֆղանական աղբյուրները հայտնել էին, որ աֆղանցի մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը եւ Ազգային հաշտեցման Գերագույն խորհրդի ղեկավար Աբդուլլահ Աբդուլլահը, շաբաթվա վերջին կմեկնեն Կատարի մայրաքաղաք Դոհա՝ թալիբների պատվիրակության հետ բանակցության: Քարզայը նշել է, որ շուտով խաղաղ բանակցությունների վերսկսում է սպասվում:





























