Հայիթիի արդարադատության նախարարության նախկին պաշտոնյա Ջոզեֆ Ֆելիքս Բադիոն, հնարավոր է, հրաման է արձակել Հայիթիի նախագահ Ժովենել Միոզին սպանելու մասին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով այդ սպանության նախնական հետաքննությանը:
Մոիզը սպանվել է, երբ հուլիսի 7-ին ինքնաձիգներով զինված վարձու մարդասպանները հարձակվել են նրա մասնավոր առանձնատան վրա Պորտ-օ-Պրենսոմի շրջանում:
Ինտերպոլի հետ մեկտեղ Հայիթիի եւ Կոլումբիայի իշխանությունների հետաքննությունը ցույց է տվել, որ Բադիոն, ըստ էության, հրամայել է սպանության մասին հարձակւոմից երեք օր առաջ, ասել է գեներալ Խորխե Վարգասը:
Վարգասի խոսքով՝ քննությունը պարզել է, որ Բադիոն հրամայել է կոլումբացի նախկին զինվորներ Դյուբերնի Կապադորուին եւ Գերման Ռիվերեին սպանել Մոիսին:
«Դրանից մի քանի օր առաջ Ջոզեֆ Ֆելիքս Բադիոն՝ Հայիթիի արդարադատության նախարարության նախկին պաշտոնյան, որն աշխատում էր գլխավոր հետախուզական ծառայության կոռուպցիայի դեմ պայքարի բաժնում, ասել է Կապադորին եւ Ռիվերեին, որ նրանք պետք է սպանեն Հայիթիի նախագահին»,-ասել է Վարգասը:
Վարգասը չի ներկայացրել ապացույցներ եւ չի տվել ավելի մանրամասն տեղեկատվություն, թե որտեղից է ստացել այդ տեղեկությունները:
Կապադորը սպանվել է, իսկ Ռիվերեն բերման ենթարկվել Հայիթիի ոստիկանության կողմից Մոիզի սպանությունից հետո, հայտարարել են իշխանությունները:





























