Հուլիսի 17-ին ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 33-ամյա Արթուր Մ.-ն:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2018 թ. դեկտեմեբերի 27-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Արթուր Մ.-ն փոխանցվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցներին:





























