2019 թվականին սպանված 17-ամյա աղջկա մայրը դիմել է դատարան՝ մեղադրելով պաշտոնյաներին իր դստեր բռնաբարության եւ սպանության տեսանյութը ԶԼՄ-ներին փոխանցելու մեջ, հայտնել է New York Post-ը:

Բիանկա Դեւինսի մահվան լուրը մեծապես գրավել է լրատվամիջոցների ուշադրությունը, իսկ մարդասպանի տեղադրած նկարները տարածվել են համացանցում:

Ընտանիքը դատի է տվել Նյու Յորքի Օնեյդա շրջանին եւ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ տեղի շրջանային դատախազ Սքոթ Մակնամարային:

Դիմումի մեջ նշվում է, որ նրանք «անգիտակցաբար եւ անօրինական են գործել» տուժողի նկատմամբ՝ «ապացույցները փոխանցելով» լրատվամիջոցներին, որոնք ձգտում են լուսաբանել գործը:

Հայցադիմումում նշվում է, որ Բիանկայի մայրը՝ Քիմբերլի Դեւինսը, ցնցվել է՝ տեղեկանալով, որ շրջանառվում է Բրենդոն Քլարկի նկարահանած տեսանյութը: Այժմ նա վախենում է, որ տեսանյութը, ինչպես նաեւ հրապարակված այլ լուսանկարներ կտարածվեն համացանցում:

Նա նաեւ մեղադրում է պաշտոնյաներին մանկական պոռնոգրաֆիայի դաշնային օրենքները խախտելու մեջ:

Օնեյդա շրջանի շրջանային դատախազը եւ Մակնամարան հրաժարվել են մեկնաբանություններից: