Տիգրայի ապստամբները հայտարարել են վերջին մարտերում գերեվարված մոտ 1000 կառավարական զինծառայողի ազատ արձակման մասին, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Տիգրայի ազատագրման ժողովրդական ճակատի (ՏԱԺՃ) առաջնորդ Դեբրեցիոն Գեբերեմայքլին:
«1000 ստորադաս կոչման զինծառայող է ազատ արձակվել, եւս մոտ 5000-ը դեռ մնում է մեր ձեռքում, - ասել է Գեբերեմայքլը,- [Դաշնային ուժերի] ավագ սպաները կկանգնեն դատարանի առջեւ»:
Դաշնային կառավարությունը դեռ չի հաստատել զինվորականների ազատումը:
Մարտական գործողությունները սկսվել էին Տիգրայում նոյեմբերին, երբ կառավարությունը ՏԱԺՃ-ին մեղադրեց տարածաշրջանի ռազմական բազաների վրա հարձակման մեջ, ինչը կուսակցությունը հերքում էր: Կառավարությունը հայտարարեց հաղթանակի մասին երեք շաբաթ անց, երբ վերահսկողություն սահմանեց տարածաշրջանային մայրաքաղաք Մեկելեի նկատմամբ, բայց ՏԱԺՃ-ն շարունակում էր պայքարել:





























