ԱՄՆ-ն մտադիր է կառուցել Մեծ Բրիտանիայում հետախուզական բազա, որը կհայտնաբերի Ռուսաստանի կամ Չինաստանի պես պետությունների՝ Երկրի շուրջ պտտվող կենսական կարեւոր արբանյակների վրա հարձակվելու փորձերը, հաղորդում է Sky News-ը:
Օգտագործելով ռադիոլոկացիոն տեխնոլոգիա, որը կարող է նույնականացնել ֆուտբոլային գնդակի չափով օբյեկտը մինչեւ 36 000 կմ հեռավորության վրա, բազան նաեւ կարող է սքանավորել տիեզերական աղբի ավերիչ բեկորները, որոնք սպառնալիք են արբանյակների համար:
«Դա անհրաժեշտ է, քանի որ մենք ցանկանում ենք ապահովել անդադար հոկողություն թիրախների նկատմամբ, որոնք կարող են սպառնալ աշխարհաստացիոնար արբանյակում գտնվող մեր համակարգերին»,-պարզաբանել է ամերիկացի փոխգնդապետ Ջեք Ուոքերը:
Նշվում է, որ առաջին օբյեկտը նախատեսվում է հանձնել շահագործման 2025 թվականին:





























