ՕՊԵՔ+ի նախարարները կհանդիպեն հերթական անգամ պայմանավորվելու նավթի մատակարարումներն արագացնելու մասին նավթի կտրուկ գնաճի խնդիրը լուծելու համար կորոնավիրուսի համավարակից հետո համաշխարհային տնտեսությունը վերականգնելուն զուգընթաց, հաղորդում է Reuters-ը:
13 երկրից կազմված խումբն այս ամսվա սկզբից ի վեր չի կարողացել լուծել տարաձայնությունները Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ նոր արտադրական քաղաքականության առնչությամբ:
ՕՊԵՔ+ի աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ ՕՊԵՔ+ի առանցքային անդամներն արդեն նախապես ձեռք են բերել պայմանավորվածություն մինչեւ 2021 թվականի դեկտեմբերը նավթի հայթայթման ծավալները մեծացնելու եւ մինչեւ 2022 թվականը համաձայնագիրը երկարաձգելու մասին, սակայն որոշ մանրամասներ դեռեւս պետք է համաձայնեցվեն:
Հանդիպման ժամանակ օրակարգում կլինի նավթի հայթայթման առավել բարձր քվոտա, ԱՄԷ-ի եւ, հնարավոր է, կազմակերպության մյուս անդամների համար, ինչպես Իրաքն ու Քուվեյթը:





























