Կոտայքի մարզում, հուլիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 36-ամյա Խաչատուր Օհանյանը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 40.5-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածի թույլատրելի մասում կայանված, Արմավիրի մարզի բնակիչ, 37-ամյա Կարեն Միհրանյանի վարած BMW X5 մակնիշի  ավտոմեքենային:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, այնուհետև Toyota-ն դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել կանաչ տարածքում:

Վթարի հետևանքով Toyota–ի ուղևոր, Երևանի բնակիչ, 34-ամյա Գրետա Կարապետյանին, ում առաջինը օգնության է հասել   BMW X5-ի վարորդ Կ. Միհրանյանը, օպերատիվորեն ժամանած Հրազդանի բժշկական կենտրոնի բժիշկները նախ տեղում  առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Հրազդան» բժշկական կենտրոն:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է՝ Toyota–ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած):