Ղազախստանի իշխանությունը հանրապետության բնակիչների չի ստիպի պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը:
«Պատվաստվել չցանկացող մարդկանց հետ աշխատանքում դիֆերենցացված մոտեցում է անհրաժեշտ: Պատվաստումից հրաժարման պատճառները տարբեր են: Նման մարդկանց թվում շատ են նաեւ նրանք, ովքեր տատանվում են»,-ասել է նա:
Տոկաեւն ասել է, որ անհրաժեշտ է մշակել նոր ռուսական «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութի թողարկման եւ մատակարարման հարցը:





























