Ֆրանսիայում ոստիկանությունը գնդակահարել է 13-ամյա երեխայի գլխատած տղամարդուն: Այս մասին հաղորդում է BFM TV-ն:
Ոստիկանները Մարսելում իր տնից փախուստի դիմած երեխային որոնելիս դուրս են եկել ենթադրյալ մարդասպանի հետքի վրա: Հարեւանների հաղորդումների շնորհիվ երեխայի մարմինը հայտնաբերվել է Տարասկոնայում տներից մեկում պարկի մեջ:
Ավելի ուշ լոգասենյակում հայտնաբերվել է երեխայի գլուխը:
Մի քանի ժամ անց ոստիկանությունը հայտնաբերել է մարդասպանին եւ գնդակահարել նրան:
Ոստիկանների խոսքով՝ տղամարդը փորձում էր ուտել երեխայի մարմնի մասերը:





























