Յութա նահանգում փոշու փոթորիկը հանգեցրել է ՃՏՊ-ների շարքի, որոնց զոհ է դարձել յոթ մարդ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։

Յութայի հանրային անվտանգության դեպարտամենտի տվյալներով՝ դա տեղի է ունեցել հուլիսի 25-ի ցերեկը Միլարդ օկրուգում՝ Քենոշ ոչ մեծ քաղաքից արեւմուտք։ Ուժեղ քամու բարձրացրած փոշին վատացրել է տեսանելիությունը ճանապարհին, ինչի պատճառով բախվել են երկու տասնյակ մեքենաներ։

Մի քանի մարդ վնասվածքներ է ստացել, ոմանց հասցրել են հիվանդանոցներ ծանր վիճակում։ Դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաներ, տուժածներին տեղափոխել են նաեւ օդով։

Մայրուղում երթեւեկությունը դադարեցրել են հարավային ուղղությամբ։ Յութայի ճանապարհային պարեկը օգնության է կանչել այլ քաղաքների ծառայողների։