Աստրախանում ընթացող շախմատի ՖԻԴԵ-ի Գրան-Պրիի խաղարկության 6-րդ փուլի 5-րդ տուրում հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի է ավարտվել հանդիպումը ադրբեջանցի Վուղար Հաշիմովի հետ:
6-րդ տուրից առաջ Հակոբյանն ունի 2 միավոր եւ զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: Իսկ մրցաշարի առաջատարը Պավել Էլյանովն է՝ 3,5 միավորով:
Մյուս պարտիաներում հաղթանակ գրանցվել է միայն Վան Յու-Էլյանով եւ Իվանչուկ Պոնոմարյով մրցամարտերում, որտեղ Էլյանովը ջախջախել է չինացուն, իսկ Իվանչուկը՝ Պոնոմարյովին: Ալեքսեեւ – Գելֆանդ, Ռաջաբով – Լեկո, Մամեդյարով – Սվիդլեր, Ինարկիեւ – Յակովենկո մրցամարտերն ավարտվել են ոչ-ոքի:




























