Իսպանիայի դեսպանատունն արդեն մի քանի օր է՝ ձգձգում է հայ ծանրամարտիկներին մուտքի վիզայի տրամադրումը:
Հայ մարզիկները պատրաստվում են մասնակցել մայիսի 16-ին Վալենսիայում մեկնարկող Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Առաջնությանը Հայաստանից հայտավորվել են 9 մարզիկներ, որոնք բոլորն էլ մեդալների հավակնորդներն են:
Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել 25 երկրի 240 ծանրորդ (160 տղա, 80 աղջիկ):




























