Հայաստանի թենիսի հավաքականը 2-րդ հաղթանակն է տոնել Հունաստանում ընթացող Դեւիսի գավաթի Եվրոաֆրիկյան գոտու 3-րդ դիվիզիոնում։ Բ խմբում ընդգրկված Հայաստանի ընտրանին 3։0 հաշվով առավելության է հասել Ալբանիայի նկատմամբ։

Armsport.am-ի փոխանցմամբ, Հարություն Սոֆյան-Ֆլավիո Դեցե մենամարտն ավարտվել է 6։2, 7։6 հաշվով, Աշոտ Գեւորգյան-Ֆերատ Իստրեֆի՝ 6։1, 2։6, 7։5, Խաչատուր Խաչատրյան/Հարություն Սոֆյան- Սակսիրի/Դեցե՝ 6։2, 6։1 հաշվով:

Նախքան այս հանդիպումը, Հայաստանի հավաքականը 0։3 հաշվով զիջել էր Մոնտենեգրոյին եւ Մոլդովային, նույն հաշվով հաղթել Սան Մարինոյին։ Մրցաշարի վերջին տուրում հայ թենիսիստները կմրցեն տանտերերի՝ Հունաստանի հավաքականի անդամների հետ, որոնք հաղթել են բոլոր հանդիպումներում։