Երեկ մայիսի 10-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղում «Փյունիկ»-"Բանանց" մրցավեճն ավարտվել է 4:0 հաշվով։
Երկրորդ տարին անընդմեջ «Փյունիկ»-ը Հայաստանի գավաթակիր է դարձել, ընդ որում կրկին եզրափակչում հաղթելով «Բանացին»: Գոլերի հեղինակ են դարձել Դավիթ Մանոյանը, Մարկոսը եւ Գեւորգ Ղազարյանը (2 անգամ):
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Փյունիկի» խաղացողներին է հանձնել մեդալները, իսկ Սարգիս Հովսեփյանը կրկին գլխավերեւում է պահել Հայաստանի գավաթը:




























