Աստրախանում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան-Պրիի խաղարկության 6-րդ փուլի շրջանակներում հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքիով է սկսել մրցաշարը:

1-ին տուրում Հակոբյանը խաղացել է Բորիս Գելֆանդի հետ եւ մրցամարտն ավարտել խաղաղությամբ:

Կայացած 7 պարտիաներից միայն մեկում է հաղթանակ գրանցվել՝ ադրբեջանցի Վուղար Հաշիմովը հաղթանակ է տարել Իվանչուկի նկատմամբ:

Մյուս պարտիաներում՝ Ալեքսեեւ – Ռաջաբով, Ինարկիեւ – Պոնոմարյով, Մամեդյարով – Յակովենկո, Վան Յու – Լեկո եւ Էլյանով – Սվիդլեր, գրանցվել են միայն ոչ-ոքիներ:

Նշենք, որ առաջնությանը չի մասնակցում հայազգի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, որը երեք փուլերի արդյունքում ապահովել էր իր մասնակցությունը հավակնորդների մրցաշարում: