Հայազգի բռնցքամարտիկ, առաջին թեթեւագույն քաշային կարգում (մինչեւ 52,2 կգ) WBC եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը կմենամարտի մայիսի 20-ին:

Դարչինյանի մրցակիցը կլինի ֆիլիպինցի Էրիկ Բարսելոնան, իսկ մենամարտը տեղի կունենա Ավստրալիայի Պարամատե քաղաքում: Հաղթողին կշնորհվի IBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը, որն այսօր թափուր է:

Հավելենք, որ Դարչինյանի համար դա արդեն երկրորդ փորձն է ամրապնդվել այս կատեգորիայում: Առաջին փորձը 34-ամյա հայ բռնցքամարտիկը կատարել է 2009-ի հուլիսի 11-ին եւ պարտվել IBF վարկածով այն ժամանակվա չեմպիոն գանացի Ջոզեֆ Աքբեկոյին: