Չիկագոյում անցկացվել է բարեգործական ակցիա, որտեղ 5 դոլարով յուրաքանչյուր ցանկացող կարող էր ռետինե բադ գնել եւ այն մրցավազքի ուղարկել: Ընդհանուր առմամբ, լողին մասնակցել է գրեթե 70 000 խաղալիք եւ հավաքվել է ավելի քան 310 000 դոլար: Այդ միջոցները կուղղվեն բարեգործությանը, ասվում է Illinois Special Olympics կազմակերպության կայքում: https://www.duckrace.com/chicago
Կամրջից նետված խաղալիքները ափամերձ անվտանգության ծառայության օգնությամբ պլաստմասե թունելով հասել են վերջնագծին Մրցույթի հաղթողը ստացել է 2021 թվականի Chevy Trailblazer ավտոմեքենա, արծաթե եւ բրոնզե մրցանակակիրները՝ ուղեւորություն դեպի Մեքսիկա՝ «ամեն ինչ ներառված է» ծրագրով, եւ յուրաքանչյուրը 200-ական դոլար: Միջոցառումից հետո բոլոր խաղալիքները հանել են:
Միջոցառումը կազմակերպել էր Special Olympics Illinois բարեգործական հասարակական կազմակերպությունը, որը մրցումներ է անցկացնում սահմանափակ մտավոր կարողություններվ մարդկանց համար։





























