Հենց որ հունական այբուբենի տառերը սպառվեն, կորոնավիրուսի նոր տարբերակները կարող են աստղային համաստեղությունների անունով կոչվել, The Telegraph թերթին տված հարցազրույցում ենթադրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետ Մարիա վան Կերխովեն:
Փորձագետը հայտնել է, որ ԱՀԿ-ն արդեն ուսումնասիրում է մուտացիաների նոր անվանումները՝ վախենալով, որ տարբերակներն ավելի շատ կլինեն, քան հունական այբուբենի ավելի քան 24 տառերն են:
«Մենք իրականում դիտարկում ենք համաստեղությունների տարբերակը»,- ասել է նա՝ նշելով, որ հին հունական աստվածների եւ աստվածուհիների անուններով տարբերակը նույնպես դիտարկվել է, բայց դրանից արդեն հրաժարվել են:
«Ես ինձ երկվության մեջ եմ զգում այս իրավիճակում` հույսով եւ միեւնույն ժամանակ հուսահատությամբ»,- հավելել է վան Կերխովեն: «Կուզեի իմանալ, թե երբ կավարտվի համավարակը»:
Կորոնավիրուսի շտամների վերանվանման անհրաժեշտությունը ծագել է այն պատճառով, որ մարդիկ վիրուսի նոր տարատեսակներն անվանել այն վայրի անունով, որտեղ դրանք հայտնաբերվել են, ինչը կարող է արատավոր կամ խտրական բնույթ կրել:





























