Սաուդյան նավթային խոշորագույն արդյունահանող ու պահուստավորող Saudi Aramco ընկերությունը հայտնել է երկրորդ եռամսյակում զուտ շահույթի գրեթե քառապատիկ աճի մասին, ինչին նպաստել են նավթի ավելի բարձր գները եւ պահանջարկի վերականգնումը: 2021 թվականի երկրորդ եռամսյակի զուտ շահույթը կազմել է 25,5 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա 6,6 միլիարդ դոլարի դիմաց, հայտնում է Reuters-ը:

Նավթի գները, որոնք համաձայնեցվել են ՕՊԵԿ+-ի երկրների հետ, ուրբաթ օրը փակվել են բարելի դիմաց մոտ 70,70 դոլարի նիշի վրա եւ տարեսկզբից աճել են ավելի քան 35%-ով:

Մինչեւ հունիսի 30-ը եռամսյակի համար զուտ եկամուտը աճել է մինչեւ 95,47 մլրդ ռիալ (25,46 մլրդ դոլար)՝ նախորդ տարվա 24,62 մլրդ ռիալի դիմաց:

Ընկերության եռամսյակի միջին արտադրության մակարդակը կազմել է օրական 11,7 մլն բարել նավթային համարժեք: