Բրազիլիայի խոշորագույն Azul ավիաօպերատորը երկարաժամկետ պայմանագիր է կնքել գերմանական Lilium ստարտափի հետ, որից գնելու է Lilium Jet 220 էլեկտրական աերոտաքսիսների խմբաքանակ եւ քննարկելու է մինչեւ 2025 թվականը առեւտրային ավիափոխադրումների ծառայության համատեղ գործարկումը: Գործարքը գնահատվում է 1 միլիարդ դոլար` մոտ 4,5 միլիոն դոլար՝ մեկ սարքի համար, հայտնում է HighTech+-ը:
«Azul-ը Բրազիլիայի ամենամեծ ներքին ավիաընկերությունն է` սպասարկվող քաղաքների եւ ամենօրյա մեկնումների առումով: Մեր ապրանքանիշի ճանաչվածությունը, երթուղիների յուրահատուկ ցանցը եւ լոյալության ուժեղ ծրագիրը մեզ հնարավորություն են տալիս ստեղծել նոր շուկա եւ ապահովել Բրազիլիայում Lilium Jet ցանցի պահանջարկը»,- ասել է Azul-ի գլխավոր տնօրեն Ջոն Ռոջերսոնը: Նրա ընկերությունը տարեկան մոտ 100 միլիոն ուղեւոր է փոխադրում Բրազիլիայի ներքին չվերթներով:
Պայմանագրի համաձայն, Azul-ը կշահագործի եւ կսպասարկի Lilium Jet-ը, ինչպես նաեւ կաջակցի արտադրողին տեխնոլոգիական լուծումների սերտիֆիկացման գործընթացում:





























