Էքսպրես առաքման ամենամեծ ծառայությունը՝ DHL Express-ը, գնել է Alice 12 էլեկտրական ինքնաթիռներ, որոնք մշակվել են ամերիկա-իսրայելական Eviation Aircraft ստարտափի կողմից: Eviation սարքերի փորձարկումները կսկսվեն առաջիկա ամիսներին, այնուհետեւ դրանք կներառվեն ԱՄՆ-ի տարածքում իրենց լոգիստիկ գործողություններում, հաղորդում է HighTech+-ը:

«Մենք պատրաստվում ենք Eviation ինքնաթիռները բաշխել Արեւմուտքի եւ Արեւելքի ափերի միջեւ: Դրանք կփոխարինեն մեր ներկայիս փոքր, ավանդական վառելիքով աշխատող ինքնաթիռներից որոշներին: Այս որոշումը համահունչ է կայուն զարգացմանն ուղղված մեր հանձնառությանը եւ մինչեւ 2050 թվականը զրոյական արտանետումների հասնելու մեր ձգտմանը»,- ասել է DHL Express-ի ամերիկյան ստորաբաժանման գլխավոր տնօրեն Մայք Պարան:

Ենթադրվում է, որ կոմերցիոն չվերթի առաջին մեկնարկը տեղի կունենա 2024 թվականին: