Xiaomi-ն ներկայացրել է CyberDog ռոբոտային շանը: Դիզայնով Xiaomi-ի CyberDog-ը շատ նման է Boston Dynamic-ի արտադրած Spot ռոբոտին, սակայն շատ ավելի էժան է: CyberDog-ում օգտագործվում են Xiaomi-ի սեփական սերվո շարժիչները, որոնցով ռոբոտը կարող է մի շարք շարժումներ կատարել մինչեւ 3.2 մ/վ արագությամբ եւ բարդ գործողություններով, այդ թվում՝ հետադարձ սալտոներ, հաղորդում է IXBT-ն:

CyberDog-ը կթողարկվի հազար հատ խմբաքանակով, գինը՝ 1542 դոլար: Չորս ոտանի CyberDog ռոբոտը ուղղված է Xiaomi-ի երկրպագուներին, ռոբոտաշինության սիրահարներին եւ ինժեներներին: CyberDog-ը կառուցված է բաց սկզբնական կոդով ալգորիթմների վրա:

«CyberDog-ը Xiaomi-ի չորս ոտանի ռոբոտատեխնիկայի ստեղծման առաջին փորձն է open source համայնքի եւ ամբողջ աշխարհում ծրագրային ապահովման մշակողների համար: CyberDog- ով հետաքրքրվող ռոբոտաշինության սիրահարները կարող են մրցել կամ ստեղծագործել Xiaomi-ի համախոհների եւ երկրպագուների հետ միասին՝ նպաստելով չորս ոտանի ռոբոտների զարգացմանն ու ներուժին»,- հայտարարել են ընկերությունից