WhatsApp-ը կունենա հարմար գործառույթ, որը կգնահատեն այն օգտվողները, որոնք որոշել են iOS-ից անցնել Android-ի եւ հակառակը, հայտնում է Ferra-ն:
Մեսենջերը թույլ կտա iPhone-ից չատերը փոխանցել Android սմարթֆոնին: Ընդ որում, այս նորամուծության մասին հայտնել են ոչ թե հենց մեսենջերի ներկայացուցիչները, այլ Samsung հարավկորեական հսկան՝ Galaxy Unpacked միջոցառման շրջանակներում: Հիմնական զեկույցի ժամանակ ընկերությունը հայտարարել է, որ օգտվողները կկարողանան WhatsApp-ի օգտագործման իրենց փորձը, ներառյալ զանգերն ու լուսանկարները, իրենց հին iPhone-ից փոխանցել նոր Galaxy սմարթֆոնին:
Հաղորդվում է, որ նորամուծությունը Android-ում կհայտնվի առաջիկա շաբաթների ընթացքում, սակայն սկզբում այն կարող են օգտագործել միայն Android 10-ով կամ ավելի ուշ տարբերակով աշխատող Samsung սմարթֆոնների սեփականատերերը: Հետագայում գործառույթը կթողարկվի iOS- ում:





























