Մինսկում ընթացող սամբոյի Եվրոպայի մրցաշարում Հայաստանը ներկայացնող հայ մարզիկները բավական հաջող են հանդես եկել:

74 կգ քաշային Աշոտ Դանիելյանը հռակվել է Եվրոպայի չեմպիոն: Հայազգի եւս մեկ մարզիկ՝ 68 կգ քաշային Վաչիկ Վարդանյանն արժանացել է արծաթե մեդալի:

Հայաստանը ներկայացնող միանգամից չորս մարզիկներ գրավել են երրորդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալների: Այդ մարզիկներն են 90 կգ քաշային Արտակ Ծատինյանը, Ռուզաննա Սարգսյանը (48 կգ), Տիգրան Կիրակոսյանը (52կգ) եւ Վահան Վարդանյանը (57 կգ):