Մայիսի 17-19-ը ՀՀ Ազգային ավանդական կարատե-դո Busido ֆեդերացիայի նախագահ, սեւ գոտի 5 դան Շահեն Պետրոսյանի հրավերով Հայաստանում է գտնվելու ճապոնացի աշխարհահռչակ վարպետ, միջազգային ավանդական կարատեի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն, սեւ գոտի 8 դան Մասաո Կավասոեն:
Անվանի վարպետի այցելության նպատակն է խրախուսել Հայաստանում այս սպորտաձեւով զբաղվող երեխաներին: Այցելության ընթացքում Մասաո Կավասոեն մասնակցելու է կարատեին նվիրված սեմինարների, ինչպես նաեւ կարատեին նվիրված ավանդական փառատոնին:


























