Հայ ձյուդոիստներ Գրիգոր Իվանյանը 55 կգ քաշում եւ Գոռ Հարությունյանը 60կգ քաշային կարգում Կիեւում մայիսի 15-16-ն անցկացվող ձյուդոյի Եվրոպայի գավաթի մրցաշարում գրավել են առաջին տեղերը։

Սինգապուրում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր է ձեռք բերել նաեւ Դավիթ Ղազարյանը, ով մրցաշարի արդյունքում հայտնվել է 7-րդ տեղում։

Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցաշարին հանդես էր գալիս 5 մարզիկներով։