Microsoft ամերիկյան կորպորացիան ներկայացրել է Windows 11 օպերացիոն համակարգի եւս մեկ նորամուծություն՝ թարմացված Paint հավելվածը, որը Windows 11-ի տարբերակում, պարզվում է, ավելի կատարելագործված է, գրում է The Verge պորտալը:

Microsoft-ի արտադրանքի գծով գլխավոր տնօրեն Փանոս Փանայը հրապարակել է մի տեսանյութ, որում երեւում է, որ ծրագիրը ստացել է մուգ թեմա, ինչպես նաեւ նոր գործիքներ, որոնք օգտագործման համար պետք է ավելի հարմար լինեն, քան առկաները: Սակայն Paint-ի գրաֆիկական խմբագիրը չի ստացվել՝ շերտերի գործառույթի բացակայության պատճառով:

Նախկինում Microsoft-ը որոշել էր Windows 10-ից հեռացնել Paint հավելվածը, սակայն հետո այն հետ էր վերադարձրել: Փոխարենը, Microsoft-ը սկսել է օպերացիոն համակարգից հեռացնել Paint 3D-ն, որը ժամանակին նախատեսված էր որպես օրիգինալ Paint-ի փոխարինող, սակայն ժողովրդականություն չէր ստացել: