Մարոկկոյի եւ Ալժիրի միջեւ հարաբերությունները կատարել են վտանգավոր շրջադարձ, երբ Ալժիրը ռազմականացրել է իր սահմանը Մարոկկոյի հետ: Չի բացառվում օդային տարածությունը փակելու հավանականությունը, գրում է MEM-ը:

Ալժիրի բարձրագույն պետական խորհուրդը նախագահ Աբդելմաջիդ Թեբունի գլխավորությամբ մեղադրել է Ռաբատին Իսրայելի հետ համագործակցությամբ Ալժիրի կայունությանն ու անվտանգությանը սպառնալու մեջ:

Իր հայտարարության մեջ խորհուրդը մեղադրել է Մարոկկոյի իշխանություններին, որ նրանք պատճառ են հանդիսացել երկրում հրդեհների համար՝ հայտարարելով Մարոկկոյի հետ հարաբերությունները վերանայելու մտադրության մասին:

Ավելի վաղ այս շաբաթ Ալժիրի ԱԳՆ Ռամթան Լամամրան մեղադրել է Մարոկկոյին Ալժիրին ապակայունացնելու նպատակով Իսրայելի հետ համագործակցությամբ մեջ:

Algérie Patriotique թերթը հաղորդել է, որ Ալժիրը դիտարկում է Ալժիրի եւ Կասաբլանկայի միջեւ օդային հաղորդակցությունը դադարեցնելու հնարավորությունը, որպեսզի վերանայի երկու երկրների միջեւ հարաբերությունները: Թերթը, որը պատկանում է նախկին ՊՆ Հալեդ Նիզարին, հաստատել է, որ Ալժիրի բանակը ռազմականացրել է Մարոկկոյի հետ սահմանն ու հայտարարել արտակարգ դրություն:

Իր հերթին Մարոկկոն ուժգնացրել է սահմաններին ռազմական ներկայությունը, եւ կան մտավախություններ, որ լարվածությունը կարող է հանգեցնել ռազմական բախման:

Չնայած Ալժիրի կողմից հայտարարված միջոցների, որոնք ներառում են նաեւ հարաբերությունների վերանայումը, Ռաբատը լռություն է պահպանել եւ չի արձագանքել Ալժիրի Բարձրագույն պետական խորհրդի հայտարարություններին:

Մարոկկոյի մամուլը հետաքրքրված է Ալժիրի դիրքորոշմամբ՝ որպես իշխանությունների փորձն արտահանել իրենց ներքին խնդիրները: