ՀՀ կառավարությունն ԱԺ-ին է ներկայացրել «ՀՀ ընտրական օրենսգրքում», «Դատախազության մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի ընդունման վերաբերյալ փաթեթը։ Այս փաթեթով առաջարկվում է սահմանափակել մի շարք պաշտոնատար անձանց անձեռնմխելիության իրավունքը, իսկ պաշտոնյաների դեպքերում՝ վերացնել այն։ Դրանք են ՀՀ դատախազները, Գլխավոր դատախազը, հատուկ քննչական ծառայության մեջ ներգրավված քննիչները, պատգամավորության թեկնածուներն ու ընտրական հանձնաժողովի նախագահը, ՀՀ նախագահի թեկնածուներն ու ավագանու անդամների թեկնածուները։ Այս կերպ առաջարկվում է վերանայել դատախազների եւ դատավորների անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգը՝ նվազեցնելով վերադաս անհատական որոշում կայացնողների՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, Գլխավոր դատախազի մասնակցությունը։ Փաթեթով առաջարկվում է նաեւ վերացնել պատգամավորության թեկնածուների, ԿԸՀ անդամների, մարզային հանձնաժողովների անդամների, համայնքի ղեկավարների եւ ավագանու անդամների թեկանածուների անձեռնմխելիությունը, որը սահմանված է ՀՀ «Ընտրական օրենսգրքով»։