Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կողմից իրականացվող գործողություններին մասնակցող հայկական խաղաղապահ ստորաբաժանման 20 զինծառայողներ օրերս Աֆղանստանի «Հյուսիս» տարածաշրջանային հրամանատարության գերմանական ղեկավարության կողմից պարգեւատրվել են մեդալներով եւ պատվոգրերով:

Հայաստանի ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ խաղաղապահ առաքելության իրականացման գործում առանձնակի ջանասիրությամբ աչքի ընկած հայ խաղաղապահների պարգեւատրման արարողությունը տեղի է ունեցել Կունդուզի օդանավակայանի մերձակայքում` նրանց կողմից կառուցված հայկական մատուռի առջեւ: