Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պաշտոնական այցով կժամանի Ղազախստան։ Այս մասին մայիսի 17-ին հայտարարել է Ղազախստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ասկար Աբդրախմանովը։

Այցը կկայանա մայիսի 23-ից 26-ը։ Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։ Աբդուլահ Գյուլը կհանդիպի Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի, սենատի եւ խորհրդարանի նախագահներ Քասիմ-Ժոմարտ Տոկաեւի, ինչպես նաեւ Ուրալ Մուհամեդջանովի հետ։

Սպասվում է երկկողմ մի շարք փաստաթղթերի ստորագրում։