Տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ առ դեմ հանդիպումը։ 1news.az ադրբեջանական կայքի հաղորդմամբ, հանդիպմանը կողմերը գոհունակությամբ նշել են, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ զարգանում են եղբայրական եւ ընկերական հարաբերություններ։ Նաեւ ընդգծվել է Թուրքիայի վարչապետի այցելույթան կարեւորությունը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում։

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր։

Նշենք, որ Թուրքիայի վարչապետը մեկօրյա այցով մայիսի 17-ին ժամանել է Բաքու։