Մայիսի 15-ին տեղի է ունեցել 2010 թվականի Համահայկական խաղերի միջազգային կոմիտեի գործկոմի առաջին նիստը, որին մասնակցել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը, ինչպես նաեւ կոմիտեի նախագահ Արմեն Գրիգորյանն ու Սփյուռքի հայկական համայնքների ներկայացուցիչներ։ «Այսօր Համահայկական խաղերը ոչ միայն մեր երկրի կարեւորագույն մարզական միջոցառումներից մեկն են, այլ նաեւ յուրահատուկ կամուրջ են Հայաստան-Սփյուռք հարաբերություններում»,- հայտարարել է նախարարը՝ հավելելով, որ արդեն 5-րդ անգամ աշխարհասփյուռ հայ երիտասարդությունը միավորվելու է հայրենի հարկի տակ: «Նախորդ խաղերի փորձը ցույց է տվել, որ Համահայկական խաղերը նպաստում են տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցների միավորմանը: Միջոցառումը կարեւորվում է ոչ միայն երկրի ղեկավարության, այլ նաեւ յուրաքանչյուր հայի կողմից: Վստահորեն կարող եմ ասել, որ Համահայկական խաղերը նշանակալի ներդրում են ունեցել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման գործում»,- ասել է Արթուր Պետրոսյանը։
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից հայտնում են, որ նիստի մասնակիցներն ամփոփել են 2009 թ. բասկետբոլի եւ ֆուտբոլի Համահայկական խաղերի արդյունքները, ինչպես նաեւ քննարկել 2011 թ. Համահայկական խաղերի կազմակերպմանն առնչվող հարցեր։ Կոմիտեի նախագահ Ա. Գրիգորյանը նշել է, որ երկրների աշխարհագրությունն ու մասնակիցների քանակը զգալիորեն աճել են այն ժամանակվանից ի վեր, երբ 1998 թ. առաջին անգամ տեղի ունեցան Համահայկական խաղերը:
Տեղադրություն


























