ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ մամուլի ծառայությունից, քննարկվել են միջխորհրդարանական փոխգործակցությանը, այդ թվում մայիսի 31-ին ՀՀ Ազգային ժողովում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին առնչվող հարցեր: