iPhone-ների որոշ մոդելների կարգավորումներում օգտագործման տարածաշրջանը Ֆրանսիա փոխելու դեպքում սմարթֆոնը ավելի արագ կաշխատի, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով Gizchina-ին:

Նշվում է, որ այս հնարքն աշխատում է միայն հին iPhone-ներում, օրինակ՝ iPhone 7-ում: Geekbench-ի թեստերի արդյունքների համաձայն, մինչ տարածաշրջանի փոփոխությունը, սմարթֆոնի աշխատանքը գնահատվել էր 186 632 միավոր, դրանից հետո` 298 321 միավոր:

Այս սխեման աշխատում է նաեւ հին iPad-ներում:

Բանն այն է, որ Ֆրանսիան 113 միլիոն դոլարով տուգանել է Կուպերտինոյում գործող ընկերությանը՝ iPhone-ում պրոցեսորի արագությունը դիտավորյալ նվազեցնելու համար: Սկանդալից հետո Apple-ը որոշում է կայացրել չնվազեցնել իր սարքերի արտադրողականությունը այս երկրում: