Ճապոնիան Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությանը 288 հրշեջ մեքենաներ է հատկացնելու: Ինչպես հայտնել է ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Էդիկ Բարսեղյանը, եկող ամսվա վերջին մեքենաները կբերվեն Հայաստան:
Ծրագրի ընդհանուր արժեքն է 8 միլիոն դոլար: Մեքենաները կհատկացվեն փրկարար ծառայությանը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության եւ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության միջեւ կնքված համաձայնագրի շրջանակներում:



























