Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող Փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը հրապարակել են իրենց թվով 5-րդ զեկույցը, որը կրում է «Բանակի ներգրավումն ու մասնակցությունը հետընտրական գործընթացներին և մարտի 1-2-ի իրադարձություններին» անվանումը:
Հիշեցնենք, որ նրանց նախորդ զեկույցը հրապարակվել էր 2009-ի օգոստոսին:
Այս ծավալուն զեկույցում ներկայացված են մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերի մասնակցության վերաբերյալ փաստեր:




























