ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության եւ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժական բաժանմունքի նախաձեռնությամբ ս.թ. հունիսի 3-6-ը Երևանում ՌԴ առաջատար նեյրովիրաբույժների հետ համատեղ իրականացվելու են նյարդավիրաբուժական պրոֆիլի վիրահատություններ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նյարդավիրաբուժական պրոֆիլի վիրահատության կարիք ունեցող քաղաքացիները մինչեւ մայիսի 25-ը կարող են ցուցակագրվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում կամ զանգահարել 091 20-10-59 հեռախոսահամարով: