Աստրախանում ընթացող շախմատի ՖԻԴԵ-ի Գրան-Պրիի առաջնությանը հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը պարտությունների աննախադեպ շարք է սկսել:

Մրցաշարի 7-րդ տուրում հայ շախմատիստը պարտվել է Ալեքսեեւին: 8-րդ տուրից առաջ մեր գրոսմայստերը զբաղեցնում է վերջին՝ 14-րդ տեղը՝ իրենից առաջ գտնվող Սվիդլերին զիջելով մեկ ամբողջ միավորով: Մյուս պարտիաներում Էլյանովը հաղթել է Ինարկիեւին, իսկ Լեկո – Իվանչուկ, Ռաջաբով – Յակովենկո, Պոնոմարյով – Գելֆանդ, Վան Յու – Մամեդյարով, Հաշիմով — Սվիդլեր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի:

Մրցաշարային աղյուսակն ունի հետեւյալ տեսքը.

1. Էլյանով 4½
2. Յակովենկո 4
3. Լեկո 4
4. Ինարկիեւ 4
5. Ալեքսեեւ 4
6. Հաշիմով 4
7. Ռաջաբով 3½
8. Վան Յու 3½
9. Գելֆանդ 3½
10. Իվանչուկ 3
11. Մամեդյարով 3
12. Պոնոմարյով 3
13. Սվիդլեր 3
14. Հակոբյան 2