Հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը հաջող է հանդես գալիս ԱՄՆ-ի շախմատի առաջնությանը: Առաջնության 4-րդ տուրում Հակոբյանը ոչ-ոքի է խաղացել գրոսմայստեր Գատա Կամսկու հետ: Վարուժան Հակոբյանը Նակամուրայի եւ Կամսկու հետ 3-ական միավորով առաջատարների եռյակում է:

Առաջնության մյուս հայազգի մասնակիցները՝ Մելիքսեթ Խաչիյանը եւ միջազգային վարպետ Լեւոն Ալթունյանը 1,5 միավորով հանգրվանել են 14-ից 18-րդ հորիզոնականներում: