Լեւոն Տեր-Պետրոսյանը ԱՄՆ է մեկնել զուտ անձնական՝ 12 օրյա այցով եւ վերադառնալու է Երեւան։ Այսօր՝ մայիսի 18-ին հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը՝ մեկնաբանելով մամուլում հրապարակված այն տեղեկությունները, թե իբր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ԱՄՆ-ից մեկնելու է Ռուսաստան:
Ըստ տեղեկությունների՝ հնարավոր է, որ ամերիկյան այցից հետո ՀՀ առաջին նախագահը ուղեւորվի նաեւ Մոսկվա, որտեղ մի շարք հանդիպումներ կազմակերպելու համար Ռուսաստան է մեկնելու նաեւ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը։ Ա. Արզումանյանը վստահեցրել է, որ ԱՄՆ-ից բացի որեւէ այլ երկրում Տեր-Պետրոսյանը վայրէջք չի կատարելու։ Նշենք, որ մամուլում տեղեկություններ են տարածվել, թե Տեր-Պետրոսյանն ԱՄՆ-ում հանդիպելու է նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ։
Հիշեցնենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ԱՄՆ է մեկնել մայիսի 15-ին։




























