Պատգամավոր Ջոնաթան Օ’Դին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանում խոսել է Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի մասին:
Նրա խոսքը հաջորդել է Ավստրալիայի Հայկական Ազգային կոմիտեի ցուցահանդեսին, որը անց է կացվել Շուշիի ազատագրման տարեդարձից 18 օր անց: Շուշիի հաղթանակը Լեռնային Ղարաբաղին դրեց Ադրբեջանից ազատագրվելու ուղու վրա:
Օ’Դին մասնավորապես ասել է, որ ինքը կողմ է բոլոր ժողովուրդների ինքնորոշմանը, այդ թվում՝ հայերի:




























