Ռուսաստանի դաշնության Կամիշլովսկի իրավապահ մարմինները ձերբակալել են ազգությամբ ադրբեջանցի եւ հայ ներգաղթյալների, ովքեր փորձել են հաշիշ տեսակի թմրանյութ տեղափոխել ՝ 10,5 կգ ընդհանուր քաշով։ Ձերբակալվածներից մեկը, ըստ հաղորդագրության, խոստովանել է, որ հաշիշի այդ խմբաքանակը փոխանցել են Բաքու-Տյումեն-Բաքու գնացքի ուղեկցորդները՝ Կամիշլովսկու շրջանում նախապես նշված վայրում։ Հետաքննության արդյունքում գնացքի հերթապահի ուղեւորախցում, ինչի մասին հայտարարել է կասկածյալը, իրավապահները հայտնաբերել են հաշիշի 12 փաթեթ՝ 11,88 կիլոգրամ ընդհանուր քաշով։ Օպերացիայի շրջանակներում ձերբակալվել են գնացքի երկու ուղեկցորդներ։
Հասանելի է
русский


























