Աֆղանները, որոնք բնակվում են Հունաստանում, դուրս են եկել երկրի մայրաքաղաքի փողոցներ խաղաղության կոչերով այն բանից հետո, երբ թալիբները զավթել են իշխանությունն Աֆղանստանում առավել անկայուն իրավիճակի ֆոնին, հաղորդում է The Hill-ը:

Ցուցարարները շարժվել են դեպի Աթենքում ԱՄՆ դեսպանատուն:

Աֆղանները, որոնք մասնակցում են բողոքի ցույցերին, հայտարարել են, որ հոգնել են իրենց երկրում բռնությունից, եւ կոչ արել միջազգային հանրությանն ապահովել արդարություն եւ խաղաղություն տարածաշրջանում:

«Մենք հոգնել ենք պատերազմից, հոգնել ենք բռնությունից, մենք հոգնել են դիերի տեսարաններից: Մենք բոլորս եկել ենք այստեղ միասին, մենք ցանկանում ենք խաղաղություն ամբողջ աշխարհում, ցանկանում ենք վերջ դնել այս պատերազմին»,-հայտարարել է ցուցարար աֆղաններից մեկը: