Microsoft-ը կսկսի ծանուցել Windows 10-ի օգտատերերին, երբ նրանց համակարգիչները պատրաստ կլինեն ՕՀ-ի նոր տարբերակին, հայտնում է Windows Latest-ը:
Հարց ու պատասխանի ժամանակ ամերիկյան կորպորացիայի ներկայացուցիչներն ասել են, որ թարմացումով Windows 10-ը նոր գործառույթ կստանա: Օգտատերերի համակարգիչներն ավտոմատ կերպով կստուգվեն Windows 11-ի հետ համատեղելիության համար, որը նախատեսվում է թողարկել տարեվերջին: Ըստ ընկերության՝ դա կօգնի պատասխանել Windows-ի լիցենզավորված պատճենների տերերի հարցերին այն մասին՝ արդյոք իրենց համակարգիչները հարմար են մինչեւ OՀ-ի հաջորդ տարբերակը թարմացման համար:
Ըստ ընկերության ծրագրավորողների՝ համապատասխան ծանուցումը կհայտնվի Windows Update կենտրոնում: Եթե օգտատիրոջ սարքը պատրաստ է թարմացման, ապա էկրանին կհայտնվի ծանուցում. «Հիանալի նորություն. Ձեր համակարգիչը համապատասխանում է Windows 11-ի համակարգի նվազագույն պահանջներին: Թարմացման առաջարկի ճշգրիտ ժամանակը կարող է տարբեր լինել»:
Լրագրողները նշել են, որ նոր գործառույթն օգտակար է, քանի որ համակարգչի շատ օգտվողներ չգիտեն՝ արդյոք կարելի է թարմացվել եւ երբ եւ ինչպես դա անել:





























