Xiaomi-ն պատրաստվում է թողարկել CC11 սմարթֆոնը, որը կդառնա տեսախցիկով էժան հեռախոս: TENAA-ի բազայում սարքի հայտնվելու մասին տեղեկացնում է Gizmochina-ն:
Ապագա սմարթֆոնը կլինի համեմատաբար փոքր՝ 6,5 դյույմանոց էկրանով եւ 157 գրամ քաշով: 1080x2400 պիքսել լուծաչափով OLED էկրանը կստանա թարմացման բարձր արագություն եւ ենթաէկրանի մատնահետքերի սքաներ:
Xiaomi CC11-ը կստանա Snapdragon 778G պրոցեսոր եւ կառաջարկվի հիշողության մի քանի կոնֆիգուրացիաներով: Տեսախցիկի բլոկը կներառի մի քանի սենսորներ, որոնցից հիմնականը 64 մեգապիքսել լուծաչափ ունի: Մարտկոցի հզորությունը կկազմի 4150 մԱ/ժ:
Միջազգային շուկայում Xiaomi CC11-ն, ամենայն հավանականությամբ, կստանա այլ անուն, օրինակ՝ Mi CC9-ը 2019-ին վերածվեց Mi 9 Lite-ի:





























