Խաղաղությունը Հարավային Կովկասում Եվրախորհրդարանի մայիսյան նստաշրջանի օրակարգի գլխավոր թեմաներից մեկն է։ ԵՄ-ն կարծում է, որ նա պետք է տարածաշրջանում ավելի ակտիվ դերակատարությւուն ունենա։
Ինչպես հաղորդում է Ստրասբուրգում NEWS.am-ի սեփական թղթակիցը, Հարավային Կովկասի հարցերով ԵՄ խորհրդարանական պատվիրակության անդամ Եվգենի Կիրիլովը (Բուլղարիա) մայիսի 20-ին համապատասխան զեկույց կներկայացնի։ Զեկույցում ասվում է, որ խորհրդարանն ամբողջությամբ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ հակամարտությունը կարգավորելու ջանքերին։ «Սրանից ելնելով՝ ԵԽ-ն պահանջում է, որպեսզի հայկական զինված ուժերը դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից, ինչը թույլ կտա, որ փախստականները վերադառնան»,- ասվում է զեկույցում։


























