Գիտնականներն ապացուցել են, որ շները տարբերում են ձեր պատահական գործողությունները կանխամտածվածներից: Օրինակ, նրանք հասկանում են, երբ դուք դիտավորյալ բարկացնում եք իրենց եւ չեք հյուրասիրում, գրում է «Հանրամատչելի մեխանիկան»:

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ շները կարող են սուտը տարբերել ճշմարտությունից: Բացի այդ, նրանք կարող են արձագանքել մարդկանց որոշակի ազդանշանների, որոնց սովորաբար հաջորդում են իրենց սովորական գործողությունները, օրինակ, երբ տերը պատից հանում է վզափոկը: Սակայն մինչ այժմ անհասկանալի էր, թե արդյոք շները կարող են կանխատեսել, մեկնաբանել ներքին մարդկային մտադրությունները:

Գեթինգենի (Գերմանիա) համալսարանի մասնագետները փորձ են կատարել, որի ընթացքում խնդրել են շների տերերին նրանց հյուրասիրել էկրանի մի փոքրիկ անցքից: Առաջին դեպքում մարդը փորձել է հյուրասիրել շանը, բայց իբր «պատահաբար» գցել է այն, որից հետո ասել է «վայ»: Երկրորդում՝ կենդանին սնունդը չի ստացել չափազանց նեղ անցքի պատճառով, այսինքն՝ տերը զուտ ֆիզիկապես չի կարողացել այն մտցնել այդ անցքի մեջ: Երրորդում փորձի մասնակիցը սնունդը ձգել է դեպի կենդանին, բայց դրանից հետո միտումնավոր քաշել է ձեռքը եւ ծիծաղել:

Երեք դեպքում էլ շները ինչ-ինչ պատճառներով չեն ստացել իրենց հյուրասիրությունը, եւ գիտնականները պետք է պարզեին, թե հասկանում են արդյոք կենդանիները՝ դիտավորյալ կամ պատահաբար են իրենց զրկել սննդից: Դրա համար գիտնականները դիտել են 51 շների արձագանքների մասին տեսանյութեր: Արդյունքում նրանք պարզել են, որ եթե կենդանուց գիտակցաբար խլել են հյուրասիրությունը, նրան ավելի շատ ժամանակ է պահանջվել, որպեսզի որոշի կրկին մոտենալ դրան։