ԱՄՆ-ում առաջարկել են վճարել կողոպտիչներին հանցանք չկատարելու համար, հաղորդում է Kron4-ը։
Նման առաջարկով հանդես է եկել Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետ Լոնդոն Բրիդը։ Այդ նպատակով միջոցները առաջարկվում է վերցնել տեղական աֆրոամերիկյան համայնքի սոցիալական աջակցության ծրագրից։
Առաջարկվում է հանցագործներին ամեն ամիս 300 դոլար վճարել։ Բացի այդ, նրանք իրավունք կստանան ամեն ամիս ստանալ հավելյալ 200 դոլար որոշակի արդյունքների հասնելու համար։





























